Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահին

16.03.2015

Մարտի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի: Հանդիպմանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: