Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիդնեի «Արշակ եւ Սոֆի Գոլստըն» համազգային ճեմարանի սաներին

03.10.2011

Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիդնեի «Արշակ եւ Սոֆի Գոլստըն» համազգային ճեմարանի սաներին, եւ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրանց: Դպրոցի 10-11-րդ դասարանցիների թվով 35 աշակերտ, այցելել էին հայրենիք` դպրոցի հիմնադրման 25-ամյակի առիթով: Լրացուցիչ տեղեկություններ http://bit.ly/Galstaun կայքէջում: