Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ջիբրալթարի անգլիկան եպիսկոպոսին

29.08.2013

Օգոստոսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Ջիբրալթարի անգլիկան եպիսկոպոս Ջեոֆրի Ռոուելի և ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը պատվիրակությանը ծանոթացրեց Մայր Աթոռի ներկայիս գործունեությանը, ինչպես նաև ընդգծեց Հայ Առաքելական Եկեղեցու կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր կյանքում: