Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի մասնակիցներին

22.04.2013

Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի մասնակիցներին` ուղեկցությամբ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի: