Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պետական Էրմիտաժի տնօրէն Միխայիլ Պիոտրովսկուն
23.10.2013
Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկուն: Զրույցի ընթացքին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարևոր դերակատարությանը հայ հոգևոր սրբազան արժեքների հավաքագրման ու պահպանության գործում, ինչպես նաև թանգարանային ցուցադրությունների ընդլայնման հեռանկարներին: