Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորին

04.07.2019

Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի: