Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի աշխատակիցներին

13.01.2015

Սուրբ Ծննդյան տոների առթիվ, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եւ շնորհավորեց Մայր Աթոռի տարբեր բաժիններում աշխատող աշխատակիցներին: Վեհափառ Հայրապետ նրանց մաղթեց քաջառողջ կերպով շարունակել իրենց ծառայությունը` հանդեպ եկեղեցու եւ հայ ժողովրդի: