Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ռուս Եկեղեցու համայնքների կառավարչին
31.07.2017
Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Լեոնիդ եպիսկոպոսին: