Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի դեսպանին
09.09.2013
Սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին: Հանդիպման ընթացքում խոսվեց հայ-լիբանանական հարաբերությունների եւ մշակութային կապերի զարգացման մասին, ինչպես նաեւ Լիբանանում հայ համայնքի եւ նրա կարեւոր դերակատարության մասին երկրի կյանքի տարբեր ոլորտներում: