Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին

22.07.2019

Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից կազմակերպած «Երաժշտական Հայաստան» և «Երևանի ամառային փորձառություն» ծրագրերի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի խումբ հայ երիտասարդների: