Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին
18.04.2019
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի (Արգենտինա) մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին: ՀԲԸՄ անդամ, Մայր Աթոռի բարերար Ռուբեն Քեշիշյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտագնացությանը մասնակից հայուհիներին և խմբին միացած արգենտինացիներին` ուրախություն հայտնելով Հայաստանում գտնվելու առիթով: