Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարքին

08.10.2015

Սեպտեմբերի 23-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանին` ուղեկցությամբ Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի: Սա նորընտիր Պատրիարքի առաջին այցելությունն էր Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին: