Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայորդյաց տների ուսուցիչներին

19.10.2015

Հոկտեմբերի 15-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Ուսուցչի օրվա առթիվ,ընդունեց Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների 140 մանկավարժի` ուղեկցությամբ Հայորդյաց տների հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի: