Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզի նախկին փոխվարչապետին
26.06.2019
Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզի նախկին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սարգիս Աղաջանին՝ ուղեկցությամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի: