Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի Հանրապետության նախագահին

27.11.2023

Նոյեմբերի 22-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։ Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ու ցեղասպանական գործողություններին, ներկայացրեց երկրի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները: