Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին
01.12.2012
Նոյեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Հանդիպման ընթացքում,ի շարս այլ խնդիրների, քննարկվեց Թուրքմենստանում գտնվող հայկական եկեղեցու վերանորոգման հարցը: