Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորին

19.09.2017

Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին։ Տիար Կարո Փայլանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց տարածաշրջանային զարգացումները և Թուրքիայի հասարակական կյանքում առկա իրավիճակը։