Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԷԿԼՕՖ միջազգայինի գլխավոր տնօրենին

07.05.2013

Ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԷԿԼՕՖ միջազգայինի գլխավոր տնօրեն Փաթ Գլիսոնին` Հայաստանյան ԷԿԼՕՖ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի և հիմնադրամի գլխավոր տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի ուղեկցությամբ: