Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելոցերկովի և Բոգուսլավի միտրոպոլիտին

23.05.2016

Մայիսի 20-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու` Ուկրաինայի Զինված ուժերի և զորամիավորումների հետ համագործակցության Սինոդալ բաժնի նախագահ, Աստվածաբանական կանոնական հանձնախմբի նախագահ Բելոցերկովի և Բոգուսլավի միտրոպոլիտ Ավգուստինի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ.Վրթանես եպս. Աբրահամյանի: