Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին

13.10.2016

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ծանր վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին: Սարգիս Գաբրիելյանը, Վեհափառ հայրապետի տնօրինությամբ և հնդկահայ համայնքի դրամական օժանդակությամբ, բուժում է ստացել Հնդկաստանում գործող ամերիկյան կլինիկայում: