Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ հրեական կոմիտեի միջկրոնական գործերի բաժնի տնօրենին

10.07.2018

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ հրեական կոմիտեի միջկրոնական գործերի բաժնի տնօրեն, Իսրայելի գլխավոր ռաբբինաթի խորհրդական ռաբբի Դեյվիդ Շլոմո Ռոզենին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և ԱՄՆ հայկական միության նախագահ Էնթոնի Պարսամյանի: