Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
19.06.2019
Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հնագույն համայնքներից Մինեսոտա նահանգի 36 ուխտավորների հետ, որոնք երկշաբաթյա այցով հայրենիք էին ժամանել Սուրբ Սահակ եկեղեցու հոգևոր հովվի` Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ: