Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄԷ պատվիրակությանը

25.10.2022

Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը։ Այն գլխավորում էր Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը։