Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտին

13.12.2016

 Դեկտեմբերի 6-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպլիտ Նիկոլոզին` ուղեկցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանի: