Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Շուշի» պարախմբի անդամներին

08.07.2015

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Նյու Ջերսիի (ԱՄՆ) «Շուշի» պարախմբի անդամներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հրաչ և Սյուզան Թուֆայանների: Հանդիպման ընթացքում «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով պարգևատրվեց «Շուշի»-ի պարուսույց տիկին Սեդա Պասկալյան-Գանդարջյանին: