Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտական խորհրդին
02.05.2016
Ապրիլի 27-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտական խորհրդին` ուղեկցությամբ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպս. Նավասարդյանի: