Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին

06.04.2021

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի ուղեկցությամբ: Պատգամավորը ողջ Ավագ շաբաթ ապրել է Հայաստանում և Սուրբ Հարության տոնը նշել հայ ժողովրդի հետ: Հայրապետական Պատարագին նա Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր: