Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմին.

13.09.2011

Սեպտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Արմենիա» առագաստանավի անձնակազմին` գրող, հրապարակախոս Զորի Բալայանի ղեկավարությամբ: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ նավարկությունը բարեհաջող ընթացք է ունեցել: «Տեղյակ ենք այն խանդավառության մասին, որ դուք ստեղծել եք հայ համայնքներում ձեր այցելություններով եւ ձեր համարձակ արարքներով` հպարտության զգացումը արմատավորել մեր սերունդների մեջ: Նմանատիպ երեւույթները նոր ոգեւորություն են ներարկում մեր զավակների եւ դուստրերի հոգիներում եւ լիցք հաղորդում նրանց` շարունակելու իրենց ազգապահպան գործունեությունը», - նշեց Վեհափառ Հայրապետը` իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցելով ներկաներին: Նորին Սրբությունը :