Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Երևանի Ս. Աննա եկեղեցին

04.05.2015

Ապրիլի 30-ին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին և և հայրապետական երևանյան նստավայրը կառուցվել են բարերարությամբ Հրայր և Աննա Հովնանյանների: