Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր

17.09.2020

Սեպտեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությանը Վեհարանում հյուրընկալեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Պատվիրակության անդամները խնդրեցին Ամենայն հայոց հայրապետին սահմանել իրավաբանների օրհնության օր։