Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ժնև

15.10.2019

Հոկտեմբերի 12-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Ժնև՝ մասնակցելու Կարմիր Խաչի կազմակերպած բարեգործական ձեռնարկին և հանդիսապետելու Ժնևի Սբ. Հակոբ եկեղեցու հիմնադրման 50-ամյակի հանդիսությունները: Նույն օրը Հայրապետական պատվիրակությունը ներկա գտնվեց Շվեյցարիայի Կարմիր Խաչի 2019թ. բարեգործական հանդեսին: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հաջորդ օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում: