Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Պապն այցելեցին Ծիծեռնակաբերդ

27.06.2016

Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր երկու Հովվապետերին դիմավորեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: