Ամենայն Հայոց կաթողիկոսը Վեհարանում ընդունել է միջեկեղեցական պատվիրակություններին

01.10.2024

Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման առիթով Մայր Աթոռ ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններին ընդունել է Վեհափառ Հայրապետը։ Նա ներկաներին հայտնել է, որ Մայր աթոռը խորապես զգացված է Հայոց Եկեղեցու կյանքում կարևորագույն այս արարողություններին նրանց մասնակցության համար: Վեհափառ Հայրապետը նկատել է, որ նրանցից յուրաքանչյուրի աղոթական ներկայությունը Մայր Աթոռում քաջալերանք և զորակցություն է հայ ժողովրդի զավակներին և հավաստիքն է մեր ազգի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ տածած նրանց անկեղծ հարգանքի։