Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Օդեսայի հայկական մշակութային կենտրոնի սաներին

06.07.2021

Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Օդեսայի (Ուկրաինա) հայկական մշակութային կենտրոնի կիրակնօրյա դպրոցի և մանկապարտեզի սաներին։ Կենտրոնի տնօրեն տիկին Աննա Գևորգյանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց դպրոցի և մանկապարտեզի գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով, որ սաների այցը Հայաստան նպատակ է հետապնդում ճանաչել հայրենիքը։