Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ

06.02.2021

Փետրվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ կրթության, գիտության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում հաջողություններ արձանագրած, մրցանակակիր և հայրենի կյանքում զգալի ներդրում ունեցած երիտասարդների հետ։