Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց միաբանական համագումարի մասնակիցների հետ
19.06.2019
Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ հունիսի 18-22-ը Մայր Աթոռում անցկացվելիք միաբանական համագումարի առիթով Սուրբ Էջմիածին ժամանած միաբանների (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա) հետ: Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից: