Աղավնատուն գյուղի նորակառույց եկեղեցու օծումը

23.10.2012

Հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում, ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի եւ մասնակցությամբ Արմավիրի թեմի հոգևոր դասի, կատարվեց նորակառույց Սուրբ Աննա վեհաշուք եկեղեցու օծման արարողություն: Եկեղեցու օծմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, եկեղեցու ազնիվ բարերար` մոսկվաբնակ Վահան Ավագյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: