Ահաբեկչության զոհ են դարձել Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը

12.11.2019

«Արմենպրես» լրատվական գործակալությունը վկայակոչելով Հալեպի «Գանձասար» պարբերականը՝ հաղորդում է, որ Սիրիայում ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին: