Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղում վերաօծվեց Սուրբ Փրկիչ եկեղեցին

21.06.2017

Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի երկօրյա այցը Ջավախք ավարտվեց Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղում: Վերաօծվեց տեղի Սուրբ Փրկիչ եկեղեցին: Դռնբացեքի արարողությունից հետո սրբալույս մյուռոնով օծվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, մկրտության ավազանը և 16 սյուները: