Ալեքսանդր Պորյադոչնին Մայր Աթոռում

10.06.2014

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հրեա բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնիին` ուղեկցությամբ Հայաստանի հրեական համայնքի նախագահ տիկին Ռիմա Վարժապետյանի: Բանաստեղծի՝ Արցախյան հերոսամարտին նվիրված «Արծաթե թել» պոեմն ընթերցողին է ներկայացվում երեք՝հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով: