Ազգային անվտանգության խորհրդի նիստ

03.10.2011

Սեպտեմբերի 29-ին Երեւանում տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված էին կրոնական անվտանգության եւ այս խնդրի վերաբերյալ հատուկ ռազմավարություն ստեղծելու անհրաժեշտությանն առընչվող հարցեր: Մայր Աթոռից նիստին մասնակցում էին Գուգարքի թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս.Չուլջյանը, ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպս.Աբրահամյանը: