Ազատության մասին բանավիճում են հայորդյաց տների սաներն ու ՀԵՀԵՄ երիտասարդները

07.09.2020

Արաբկիրի հայորդյաց տան լրագրության դասարանի սաները հեռավար բանավեճ-քննարկում էին կազմակերպել հանրապետության տարբեր քաղաքներում գործող հայորդյաց տների սաների և ՀԵՀԵՄ երևանյան գրասենյակի երիտասարդների միջև: Բանավեճին միացել էին նաև Տ. Նշան քահանա Ալավերդյանը՝ Անգլիայից և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանը: