«Ֆիլոքսենիա» միջեկեղեցական կազմակերպության անդամներն այցելեցին Մայր Աթոռ
26.09.2017
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից ժամանած «Ֆիլոքսենիա» միջեկեղեցական կազմակերպության անդամներին՝ կազմակերպության նախագահ մոնսինյոր Վիլմ Սանդերսի գլխավորությամբ և Գերմանիայի հայոց թեմի Բավարիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Այգիկ քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ: