«Քրիստոնյա երիտասարդների առաքելություն դեպի Հայաստան» ծրագիրը

04.08.2014

Ամեն տարի Կանադայի հայոց թեմի նախաձեռնությամբ «Քրիստոնյա երիտասարդների առաքելություն դեպի Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստան են այցելում կանադահայեր, որոնք իրականացնում են զանազան բարեգործական ծրագրեր: Այս տարի ծրագրի 14 մասնակիցներ վերանորոգել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատան խաղահրապարակը: