«Քրիստոնյա երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան» ծրագիրը

12.08.2013

Կանադայի Հայոց թեմի նախաձեռնությամբ գործող`«CYMA»,այսինքն` քրիստոնյա երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան ծրագրի շրջանակներում մի խումբ կանադահայ երիտասարդներ երրորդ տարին անընդմեջ այցելում են Կոտայքի մարզի Գեղադիր գյուղ առավել մոտիկից ճանաչելու Հայաստանն ու հայկական միջավայրը: Նրանց նախաձեռնոթյամբ վերանորոգվել է գյուղի դպրոցի երկու դասարան եւ սանհանգույցը: