«Քրիստոնեություն, ազգ, քաղաքակրթություն» խորագրով միջազգային գիտաժողով

29.09.2014

Գարեգին ԲԱմենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների նախաձեռնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, սեպտեմբերի 26-27-ին տեղի ունեցավ«Քրիստոնեություն, ազգ, քաղաքակրթություն» թեմայով միջազգային գիտաժողով: Գիտաժողովին, որն անցկացվում է ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Բելառուսից և Իսլանդիայից: