«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթը Լոռվա մարզում

26.05.2014

Օրերս, Լոռու մարզում մեկնարկել էր «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի մարզային փուլը: Մասնակցում էին հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն, բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներ, ինչպես նաև դասվարներ: Մրցույթի մարզային փուլի հաղթողները հունիսին կմասնակցեն հանրապետական փուլին: