«Տարվա լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթ-2012

06.12.2012

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի այս տարվա հաղթողների մրցանակաբաշխությունը: Մրցույթն անց է կացվում 9-րդ անգամ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ ԿԳՆ համատեղ ծրագրով, որը հովանավորում է ամերիկաբնակ բարերար Սիլվա Տեր-Ստեփանյանը: