«Սուրբ Վարդան և նրա ուղեկիցները» երգչախումբ

21.08.2012

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելու համար առաջին անգամ Հայաստանում են Պոլսի հայ համայնքի «Սրբոց Վարդանանց» քառաձայն երկսեռ երգչախմբի անդամները: Նրանք համերգներով հանդես եկան Հայաստանի մի շարք վայրերում, այդ թվում նաեւ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում,որտեղ իբրեւ դպրաց դաս` երգեցին Սուրբ Պատարագը: