«Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհվեց բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին

02.10.2019

Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Հայաստանում բժշկության առաջընթացի ու զարգացման, մեծ վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնվեց Մայր Աթոռի բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին (Կալիֆորնիա, ԱՄՆ):